Մարտի 25-26-ը Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) նախաձեռնությամբ անցկացվեցին «Ընտրական համակարգեր և սահմանադրական փոփոխությունների համակարգ» խորագրով երկօրյա դասընթացներ:
Երեկ ՀԱԿ-ը պաշտոնապես դիմեց իշխող մեծամասնությանը` «4+4+4» ձևաչափը կյանքի կոչելու: Հայտարարվեց նաև այն ՀԿ-ների ներկայացուցիչների անունները, որոնք պատրաստ են մասնակցելու այդ քննարկումներին:
Կառավարությունը մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով նրանք առաջարկում էին լրացումներ կատարել «Տոների և հիշատակի մասին» օրենքում և Մարտի 1-ը նշել, որպես 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:
Ընդդիմությունը, մասնավորապես, «Նոր Հայաստանը», ուղղակի այն «դեպքն» է, երբ հայտնի անեկդոտում փոսի մեջ ընկածն ասում է` էս մի անգամ էլ եմ փորձում, թե չհաջողվեց փոսից դուրս գալ, ուղիղ տուն եմ գնալու:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակել է Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ճանապարհային քարտեզը, որ երեք կետ է ներառում՝ վարչախմբի հեռացում, անցումային կառավարության ձևավորում և ազատ, արդար արտահերթ ընտրություններ:
Հայաստանի ընդդիմադիրներից մարդ երբեմն «գլուխ չի հանում»: Իսկ երբ խոսքը Զարուհի Փոստանջյանի մասին է, ապա շա՜տ դժվար է նրա գործողություններում և հայտարարություններում հստակություն գտնելը:
Դատելով այն արձագանքներից, որոնց արժանացավ Օսկանյանի աշխարհ չեկած «նորածին», դեռ անուն չունեցող կուսակցությունը, կարելի էր և կիրառել բանաստեղծի հայտնի միտքը. «Քո սկիզբը, ավա՜ղ, քո վերջը եղավ»:
«Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ. դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման»,- ասում է Ադրբեջան արհեստական կազմավորման ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն...